Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 4-5.2012

Առասպելներ և մոլորություն արթրիտի մասին

Հարվարդի բժշկական դպրոցի փորձագետները հավաքել և նկարագրել են արթրիտին (հոդերի բորբոքում) վերաբերող ամենատարածված մոլորությունները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ժողովրդի մեջ  տարածված առավել հանրածանոթ սխալ կարծիքները:

 

Արթրիտն առանձին հիվանդություն է

 

Իրականում. գոյություն ունեն արթրիտի ավելի քան 100 տարատեսակ և  դրան հրահրող բազմաթիվ գործոններ: Այսպես, արթրիտը կարող է լինել ինչպես առանձին, այնպես էլ այս կամ այն հիվանդության «կցում»: Օրինակ, օստեոարթրոզն առանձին հիվանդություն է, որի դեպքում ախտահարվում են հոդերի մակերեսային աճառային հյուսվածքները, այսինքն, դա նույնպես արթրիտ է: Մյուս օրինակը` համակարգային կարմիր գայլախտը, որի դեպքում հոդերի բորբոքումը նույնպես հիմնական հիվանդության ախտանիշներից մեկն է:

 

Հոդացավերն արթրիտի առաջին նշաններից են


Որքան էլ տարօրինակ է, սակայն հոդացավը (արթրալգիան)   պարտադիր չէ, որ արթրիտի նշան լինի: Հոդացավեր հաճախ կարող են հրահրել այնպիսի պատճառներ, ինչպիսիք են` տենդենիտը (ջլերի բորբոքում), բուրսիտը (բարակ հոդապարկի բորբոքում, որը ծածակում է խոշոր հոդերը, օրինակ` ուսագոտու կամ կոնքազդրային), օստեոարթրոզ (հոդերի դեգեներատիվ հիվանդություն), վնասվածքները` հոդերի վրա մեխանիկական ազդեցությամբ հրահրված: Բացի այդ, արթրալգիան (հոդացավ) կարող է հանդիպել նաև «ոչ հոդային» հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են, օրինակ ֆիբրոմիալգիան կամ, նույնիսկ, գրիպը:

 

Արթրիտը շատ ծանր ձևով է ընթանում

 

Բարեբախտաբար, արթրիտի շատ տեսակներ հաճախ թեթև ձևով են ընթանում: Մարդու կյանքի որակն այդ դեպքում մի քիչ վատանում է, սակայն նա շարունակում է աշխատել և չի տառապում անտանելի ցավերից: Բայց կան նաև արթրիտի այնպիսի տեսակներ, օրինակ, ռևմատոիդ արթրիտը, որը ոչ միայն ծանր է համարվում, այլև հանգեցնում է հաշմանդամության:

 

Արթրիտի և հոդային այլ հիվանդությունների առաջացման գործոնները հայտնի են

 

Ներկայումս միայն հայտնի է, որ արթրիտն աուտոիմուն հիվանդությունն է: Պարզված չէ միայն արթրիտի այլ տեսակներ հրահրող գործոնները: Օրինակ, օստեոարթրոզ կարող է զարգանալ տարբեր վնասվածքներից  հետո, փոխանցվել ժառանգաբար կամ էլ ճարպակալման հետևանք լինել:

 

Հոդային յուրաքանչյուր հիվանդություն, այդ թվում արթրիտը ծերացման բնական դրսևորում է

 

Ոչ, դա այդպես չէ: Արթրիտն իր համար տարիքայն նշաններով «զոհեր չի փնտրում», և մանկական տարածված արթրիտն ավելի քիչ թիվ չի կազմում, քան «ծերունականը»: Ավելին, երեխաների շրջանում ամենից հաճախ հանդիպում է ռևմատոիդ և համակարգային կարմիր գայլախտով պայմանավորված արթրիտը: Երեխաներն այս հիվանդություններն ավելի ծանր են տանում, դրանք բացասաբար են ազդում ոչ միայն ոսկրերի և հոդերի ձևավորման, այլև հոգեկան վիճակի վրա:


Օստեոպորոզն արթրիտի տեսակներից մեկն է, որն ուղեկցվում է թիկունքի կամ ողնաշարի  ուժեղ ցավերով

 

Իրականում, Օստեոպորոզը հաճախ ընթանում է առանց ցավային ախտանիշների: Այս հիվանդության դեպքում նվազում է ոսկրերի ամրությունը և բարձրանում կոտրվածքներ ստանալու ռիսկը: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, հիվանդությունն առանց ցավի է ընթանում: Կոտրվածքից հետո, որպես կանոն, ցավն առաջանում է, սակայն մի քանի շաբաթից անցնում է: Հարկ է նշել, որ օստեոպորոզի դեպքում ցավային զգացողություններ կարող են դրսևորվել նյարդերի վրա ճնշելուց, ոսկրերի դեգեներատիվ փոփոխությունից ծռվում է ողնաշարը, ինչն էլ իր հերթին, արտացոլվում է նյարդային վերջույթների վրա և ցավ է առաջանում:

 

Բժիշկներն օստեոպորոզը  ներնգ են համարում այն պատճառով, որ ցավերն առաջանում են միայն հիվանդության բարձիթողի փուլերում: Դրա համար բնակչության որոշակի խմբերին (օրինակ 50-անց կանանց) կոչ են անում ժամանակ առ ժամանակ հատուկ հետազոտություն անցնել, որոշելու ոսկրերի ամրությունը: Այդպիսի սկրինինգը կարող է օստեոպորոզ հայտնաբերել մինչև ցավերի ի հայտ գալը:

 

Արթրիտի առաջացման հնարավոր պատճառներից են կալորիական և ճարպոտ սննդի օգտագործումը

 

Մասնագետները կարծում են, որ այս մոլորությունը ծագել է դեռևս 200 տարի առաջ, երբ մարդիկ կապ էին տեսնում առատ, կալորիական սննդի և պոդագրայի նոպաների միջև:

 

Իրականում սնունդն այդ նույն պոդագրայի վրա այնքան էլ շատ չի ազդում: Այս դեպքում ալկոհոլն ավելի վտանգավոր է: Բացի այդ, պոդագրա կարող են հրահրել որոշ դեղպատրաստուկներ, որոնք, օրինակ կիրառվում են հիպերտոնիայի դեպքում:

 

Ռենտգենագրության, մագնիսա-ռեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ հնարավոր է հայտնաբերել վնասված հոդերի պատճառները

 

Իրականում այս բոլոր հետազոտություններն օգնում են ախտորոշել վնասվածքներից հետո առաջացած կոտրվածքները, կամ էլ օգնում ախտորոշել քաղցկեղի կասկածանքով պացիենտների մոտ ուռուցքի նշանները, կամ էլ ախտորոշել հնարավոր ռեցիդիվները:  Սակայն հոդացավերի առաջացման հնարավոր գործոնների որոշման համար վերը նշված հետազոտության տեսակներն այնքան էլ հաճախ չեն օգտագործում:

 

Արթրիտն ախտորոշելուն կօգնի արյան հետազոտությունը

 

Իրոք, գոյություն ունեն թեստեր, որոնք ճշգրիտ արդյունք են տալիս: Օրինակ, ԷՆԱ-ն (էրիթրոցիտների նստեցման արագությունը) օգնում է ախտորոշել բորբոքումը, ռևմատոիդ գործոնի մակարդակը: Ռևմատոիդ գործոնն օգնում է մարդու մոտ որոշել ռևմատոիդ արթրիտը, իսկ հականուկլեար հակամարմիններն օգնում են համակարգային կարմիր գայլախտի ախտորոշման դեպքում: Սակայն վիճակագրութւյան համաձայն, 30% առողջ մարդկանց մոտ արյան մեջ հայտնաբերվում են հականուկլեար հակամարմիններ, իսկ ԷՆԱ-ն բարձանում է հասարակ մրսածության դեպքում:

 

Դրա համար, արյան հետազոտության արդյունքների հետ մեկտեղ, սխալ ախտորոշումից խուսափելու համար, անհրաժեշտ է հաշվի առնել նաև պացիենտի բողոքները և լրացուցիչ հետազոտություններ ու թեստեր նշանակել:

 

Արթրիտն անբուժելի է

 

Բուժման հաջողությունն, առաջին հերթին, պայմանավորված է արթրիտի տեսակով և զարգացման փուլով: Ժամանակակից բժշկությունն առաջարկում է բուժման տարբեր սխեմաներ, որոնց դեպքում արթրիտի որոշ տեսակներ կարող են լիովին բուժվել, մյուս (առավել ծանր) տեսակների դեպքում պացիենտի վիճակը կարելի է կայունացնել: Այս ուղղությամբ հետազոտությունները շարունակվում են, դրա համար, լիովին հնարավոր է, որ մոտ ապագայում մարդկությունը կդադարի տառապել հոդերի բորբոքումից:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 4.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նորովի համագործակցություն դեսպանատան հետ

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Ռուբեն Ջամալյանին, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ Ահարոն Իսակսոնին և Անի Մելքումյանին...

Նախարարը հանդիպել է Թուրքիայում ՄԱԲՀ ներկայացուցիչ Զահիդուլ Հյուքին

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է ՄԱԿ- ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան, վրաստանյան և ադրբեջանական գրասենյակների տնօրեն, Թուրքիայում ՄԱԲՀ ներկայացուցիչ  Զահիդուլ Հյուքին...

Առողջություն և երկարակեցություն
Առողջություն և երկարակեցություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բոլոր անդամ երկրները ապրիլի 7-ը նշում են որպես Առողջության համաշխարհային օր` ի նշանավորումն 1948 թվականին կազմակերպության հիմնադրման...

Առողջության օրը Գյումրիում

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում:  Հանրապետության ղեկավարն այցելել է նաև Գյումրու բժշկական կենտրոն, շրջել կառուցվող հիվանդանոցում...

«Աուտիզմը սահմանափակված չէ միայն մեկ շրջանով կամ պետությունով, այն համընդհանուր համաշխարհային խնդիր է, որը պահանջում է լայնածավալ աշխատանք»
«Աուտիզմը սահմանափակված չէ միայն մեկ շրջանով կամ պետությունով, այն համընդհանուր համաշխարհային խնդիր է, որը պահանջում է լայնածավալ աշխատանք»

Աուտիզմը զարգացման բարդ խանգարում է, որը ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարվա ընթացքում: Աուտիզմը նյարդաբանակ խանգարում է, որն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա...

Հրատապ թեմա Աշխարհում
Երկարակեցության 7 կանոն
Երկարակեցության 7 կանոն

Յուրաքանչյուր մարդ կարող է նշել իր ծննդյան 90 կամ 100-ամյակը, համոզված է ամերիկացի սրտաբան Կլայդ Յանսին: Նրա վկայությամբ, դրա համար բավական է պահպանել 7 պարզ կանոններ, որոնք կօգնեն հասնել...

Ծերություև և երկարակեցություն
Գարնանային դեպրեսիան… կոփո՞ւմ է իմունիտետը
Գարնանային դեպրեսիան… կոփո՞ւմ է իմունիտետը

Գիտնականները ենթադրում են, որ դեպրեսիան, նույնիսկ, օգնում է վերահսկել հորմոնների մակարդակը և մրսածության հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը...

Հոգեկան առողջություն
Քաղցկեղի հայտնաբերման նոր թեստ
Քաղցկեղի հայտնաբերման նոր թեստ

ԱՄՆ-ում հաջողությամբ ավարտվել են թոքերի քաղցկեղի որոշման համար բացառիկ թեստի փորձարկումը, որը թույլ է տալիս ախտորոշել մեկ արտաշնչմամբ...

Ախտորոշում Ուռուցքաբանություն
Ինչպես առողջ պահել ողնաշարը
Ինչպես առողջ պահել ողնաշարը

Ծնողները հաճախ են իրենց երեխաներին զգուշացնում.«Մեջքդ ուղիղ պահիր»: Եվ պարզվում է`  իզուր: Ավստրալիացի գիտնականները, հետազոտությունների ընթացքում եկել են այն եզրահանգման...

Առողջ երեխա Առողջ և գեղեցիկ
«Պահեստային մասեր»մարդու համար
«Պահեստային մասեր»մարդու համար

Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...

Դեպքեր, բացահայտումներ
Սննդային կախվածություն
Սննդային կախվածություն

Սնունդը ոչ միան օրգանիզմի պահանջն է, այն մեզ հաճույք է պատճառում և, նույնիսկ, նպաստում շփմանը: Հատկապես, ճաշի սեղանի շուրջն են մարդիկ մտերմանում: Սակայն, որոշ մարդկանց համար սնունդը վտանգավոր սովորություն...

Սնունդը և առողջությունը
5 առասպել հակաբիոտիկների մասին
5 առասպել հակաբիոտիկների մասին

Ամենաօգտակար դեղորայքը, ավանդաբար համարվում են հակաբիոտիկները: Դրա համար, երբ հիվանդությունը սկսում է օրգանիզմում «փոթորկվել», շատերը բժշկի դիմելու փոխարեն, իրենց համար «դուրս են գրում ամենաազդող...

Բուժում Դեղամիջոցներ
Ստորագրվել են հուշագրեր
Ստորագրվել են հուշագրեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ օրերս կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը՝ պետական գերատեսչությունների ղեկավարների...

«Պահեստային մասեր» մարդու համար
«Պահեստային մասեր» մարդու համար

Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...

Ապրիլի 19-ին Երևանում մեկնարկեց ԱՀԿ և Ազգային բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի համատեղ եռօրյա վեհաժողով

Միջազգային բժշկագիտական վեհաժողովներն ու խորհրդակցությունները Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպելն ու անցկացնելն այլևս եզակի իրադարձություններ չեն համարվում, որովհետև...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ